Հարություն Խաչատրյանը հրաժարվել է Կինոակադեմիայի նախագահությունից
Մշակույթ
19:27 11/09/2017
Հայաստան

Հարություն Խաչատրյանը հրաժարվել է Կինոակադեմիայի նախագահությունից

Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստը, որի ընթացքում ռեժիսոր Հարություն Խաչատրյանը հայտնել է, որ հրաժարվում է ակադեմիայի նախագահությունից:

«Ոսկե ծիրան» փառատոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ շուտով տեղի կունենա նոր նիստ, որի շրջանակներում կինոակադեմիայի անդամները կընտրեն նոր նախագահ:

Հիշեցնենք, որ Հ. Խաչատրյանը իր դիմումի համաձայն օրեր առաջ ազատվել է նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից: Նա ցանկանում է մասնակցել Կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրությանը, որը կայանալու է հոկտեմբերի 7-ին: 

Placeholder
Հարություն Խաչատրյանը հրաժարվել է Կինոակադեմիայի նախագահությունից