«Գազավիկների» խնջույքն անցել է առանց վարչապետի. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:17 12/09/2017
Հայաստան

«Գազավիկների» խնջույքն անցել է առանց վարչապետի. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 5-ին ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող «Արքայաձոր» ռեստորանում մեծ շուքով նշվել է «Գազպրոմ Արմենիայի» 20-ամյակը։

Խնջույքին մասնակցել են նախկին «գազավիկները»՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Էդուարդ Ներսիսյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը։

Խնջույքին հրավիրված է  եղել նաև ոլորտի հիմնադիր հայրերից մեկը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը, սակայն վերջինս, չնայած խոստմանը, վերջին պահին ինչ-ինչ պատճառներով մերժել է հրավերքը, ինչը զարմացրել է ներկաներից շատերին։

Placeholder
«Գազավիկների» խնջույքն անցել է առանց վարչապետի. «Ժամանակ»