Սաակաշվիլի. Իմ անձնագիրը Պորոշենկոյի կաբինետում է
Քաղաքական
12:50 12/09/2017
Աշխարհ

Սաակաշվիլի. Իմ անձնագիրը Պորոշենկոյի կաբինետում է

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր անձնագիրը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի աշխատասենյակում է. Գրում է «Գրուզիա օնլայն»-ը:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ իմ անձնագիրը, որը երեկ գողացել են,  տեղեկացված ու վստահելի աղբյուրներից ստացած ինֆորմացիայի համաձայն, Պորոշենկոյի աշխատասենյակում է»,-վստահեցրել է նա:

Սաակաշվիլին ասել է, որ Ուկրաինայի նախագահին իր փաստաթուղթը տվել են իրենց՝ Ուկրաինա ժամանալուց հետո:

«Ինձ մոտ հիմա ոչ մի փաստաթուղթ չկա»,-ասել է նա:
 

Placeholder
Սաակաշվիլի. Իմ անձնագիրը Պորոշենկոյի կաբինետում է