Մենք բոլորս սուբյեկտ ենք. Լևոն Մկրտչյան
Քաղաքական
18:31 13/09/2017
Հայաստան

Մենք բոլորս սուբյեկտ ենք. Լևոն Մկրտչյան

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը չի կարծում, որ Անահիտ Բախշյանին «սուբյեկտ» անվանելով՝ Կրթության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը վիրավորական արտահայտություն է արել:

Լրագրողները ԱԺ-ում նախարարից հետաքրրքվեցին՝ եթե  փոխնախարարը Բախշյանին կրթության ոլորտի փորձագետ չի համարում, ապա ինչ փորձագետ է հենց ինքը: «Վահրամ Մկրտչյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, կրթության համակարգը լավ գիտի, տարիներ շարունակ այդ ոլորտում  է եղել, գործող մասնագետ է եղել»,- նշեց ԿԳ նախարարը:

Լրագրողների ճշտող հարցին՝ այսինքն՝ կրթության ոլորտի սուբյեկտ է, Լևոն Մկրտչյանը պատասխանեց. «Մենք բոլորս սուբյեկտ ենք, մենք բոլորս իրար հետ այս երկրի սուբյեկտներն  ենք: Շատ վիրավորական արտահայտություն չէ «սուբյեկտը»»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի նախաձեռնությանը, որով վերջինս պահանջում է նախարար Լևոն Մկրտչանի հրաժարականը, նշել էր. «Այդպիսի ավագանու անդամ ճանաչում եմ, բայց կրթության ոլորտի փորձագետ չեմ ճանաչում: Այդ սուբյեկտը վերջերս է ազատվել կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնից»: 

Placeholder
Մենք բոլորս սուբյեկտ ենք. Լևոն Մկրտչյան