Կառավարության հաշվետվություն. Հունվար-հուլիսին արտահանումն աճել է 21.6 %-ով, ներմուծումը՝ 28.5 %-ով
Տնտեսություն
15:13 13/09/2017
Հայաստան

Կառավարության հաշվետվություն. Հունվար-հուլիսին արտահանումն աճել է 21.6 %-ով, ներմուծումը՝ 28.5 %-ով

2017 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում Հայաստանից ապրանքների արտահանումը կազմել է 1185.1 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 210.8 մլն ԱՄՆ դոլարով կամ 21.6 %-ով:

ՀՀ կառավարության մեկ տարվա՝ 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի  օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ հաշվետվության համաձայն,  այս տարվա հունվար-հուլիսին ապրանքների ներմուծումը կազմել է 2161.7 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 479.1 մլն ԱՄՆ դոլարով կամ 28.5 %-ով:

Ներմուծման աճը, ըստ հաշվետվության, մեծապես պայմանավորվել է միջանկյալ օգտագործման (արտադրական նպատակներով) և կապիտալ արտադրանքի ներմուծման աճով:

 

Placeholder
Կառավարության հաշվետվություն. Հունվար-հուլիսին արտահանումն աճել է 21.6 %-ով, ներմուծումը՝ 28.5 %-ով