Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա Բեռլինում
Սպորտ
16:45 13/09/2017
Հայաստան

Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա Բեռլինում

Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա 2018 թվականի մարտի 10-28-ը, Բեռլինում: Հայաստանի Շախմատի ֆեդերացիան, հղում անելով մրցաշարի կազմակերպիչ World Chess-ին, գրում է, որ մրցաշարին կմասնակցեն 8 շախմատիստ, իսկ հաղթողն իրավունք կստանա մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղին՝ Մագնուս Կարլսենի դեմ:

Հավակնորդների մրցաշարին իրավունք ունի մասնակցելու Սերգեյ Կարյակինը՝ որպես աշխարհի չեմպիոնի կոչման վերջին մրցախաղի պարտվող մասնակից:

Մրցաշարում Սերգեյ Կարյակինին կմիանան  ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ի ընդհանուր հաշվարկում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները, Աշխարհի Գավաթի խաղարկության հաղթողը և երկրորդ մրցանակակիրը, 2017 թվականի ընթացքում միջին ամենաբարձր գործակից ունեցող երկու շախմատիստները և ևս մեկ շախմատիստ կազմակերպչի կողմից կստանա մասնակցության wild card:

 

Placeholder
Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա Բեռլինում