Բակո Սահակյանը քաղաքական խորհրդակցություններ է հրավիրել
Քաղաքական
20:03 13/09/2017
ԼՂՀ

Բակո Սահակյանը քաղաքական խորհրդակցություններ է հրավիրել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին անց է կացրել քաղաքական խորհրդակցություններ Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների, Արցախի կոմունիստական, հանրապետական կուսակցությունների եւ երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են նոր Սահմանադրության հետ կապված բարեփոխումների իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարն արժևորել է քաղաքական ուժերի և հասարակական հատվածի հետ երկխոսության գործուն խողովակների առկայությունը՝ այն համարելով  ներքաղաքական կայունության գրավականներից մեկը:

Placeholder
Բակո Սահակյանը քաղաքական խորհրդակցություններ է հրավիրել