Նախարարություններին ներքին կարգով հանձնարարվել է՝ մոտ 7 տոկոսով կրճատել ծախսերը. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:21 14/09/2017
Հայաստան

Նախարարություններին ներքին կարգով հանձնարարվել է՝ մոտ 7 տոկոսով կրճատել ծախսերը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառավարությունում երեկ տեղի է ունեցել 2018թ բյուջեի նախագծի քննարկումը։ Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է, որ մինչև հիմա պետական պարտքի սպասարկման համար հատկացվել է մոտ 140 մլրդ դրամ, իսկ արդեն 2019թ համար նախատեսվում է 250 մլրդ դրամ, ինչն ահռելի բեռ է բյուջեի վրա։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ բոլոր նախարարություններին հանձնարարվել է ներքին կարգով մոտ 7 տոկոս կրճատել ծախսերը, անգամ աշխատողներին՝ սկսած դպրոցի պահակներից, որ եղած միջոցները  բավարարեն։

«Ընդ որում՝ այս նիստի ժամանակ մտահոգություն է  բարձրացվել, որ արդեն հաջորդ տարի, հնարավոր է, մեր երկիրը չկարողանա սպասարկել արտաքին պարտքն ու կանգնի դեֆոլտի առաջ»,-գրել է թերթը։

 

Placeholder
Նախարարություններին ներքին կարգով հանձնարարվել է՝ մոտ 7 տոկոսով կրճատել ծախսերը. «Ժամանակ»