ՀՅԴ-ն չի բացառվում ԲՀԿ-ի հետ հնարավոր կոալիցիան. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:16 14/09/2017
Հայաստան

ՀՅԴ-ն չի բացառվում ԲՀԿ-ի հետ հնարավոր կոալիցիան. «Ժողովուրդ»

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ի պատասխան հարցին՝ ինչպե՞ս է ՀՅԴ-ն վերաբերում ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ հնարավոր եռակողմ կոալիցիային, ասել է. «Ես ասել եմ, որ այդպես հիպոթետիկ իրավիճակներին չեմ անդրադառնում: Այդ խոսակցությունները մեր իրականության մեջ հաճախ այնքան են տեղի ունենում, որ բացարձակապես երբեւէ չեն դառնում իրականություն: Եվ ուրեմն, երբ որ գա, նման իրավիճակ առաջանա, ըստ այդմ էլ մենք կքննարկենք կոնկրետ ստեղծված իրավիճակը»:

Ռուստամյանը հավելել է, որ իրենք  բոլորի հետ էլ պատրաստ են համագործակցել:

Թերթի հարցին՝ մենք ապրիլյան պատերազմում հաղթանա՞կ ենք տարել, Ռուստամյանը պատասխանել է. «Իհարկե, հաղթանակ ենք տարել: Դուք պարզապես տեղյակ չեք այն նպատակների մասին, որն ունեցել է Ադրբեջանը»:

 

Placeholder
ՀՅԴ-ն չի բացառվում ԲՀԿ-ի հետ հնարավոր կոալիցիան. «Ժողովուրդ»