«Շնորհավոր ծնունդդ, հայրիկ». Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը
Սպորտ
11:01 14/09/2017
Հայաստան

«Շնորհավոր ծնունդդ, հայրիկ». Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հայրը՝ ֆուտբոլիստ Համելտ Մխիթարյանն այսօր կդառնար 55 տարեկան։

«Իմ հիշողություններում, դու ապրում ես... Շնորհավոր ծնունդդ, հայրիկ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հենրիխը՝ հրապարակելով հոր հետ մանկության տարիների լուսանկար։

Համլետ Մխիթարյանը ևս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել։ Նա խաղացել է ֆրանսիական «Վալենսում»։

Համլետ Մխիթարյանը կյանքից հեռացել է 33 տարեկան հասակում։

Placeholder
«Շնորհավոր ծնունդդ, հայրիկ». Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը