Վերնիսաժում տեղի ունեցած սպանության դեպքով  քրգործ է հարուցվել
Իրավունք
18:04 14/09/2017
Հայաստան

Վերնիսաժում տեղի ունեցած սպանության դեպքով քրգործ է հարուցվել

Վերնիսաժում այսօր տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ստեղծվել է քննչական խումբ։

Ավելի վաղ Կոմիտեից հայտնել էին, որ յերնիսաժի մոտ հնչած կրակոցների հետևանքով սպանվել է մեկ անձ, ևս մեկը՝ վիրավորվել, որոնց ինքնությունը պարզվել է։ Ստացած հրազենային վնասվածքներից մահացել է 1974 թվականի ծնված Գ.Մոսինյանը, վնասվածքներով բժշկական կենտրոն տեղափոխվել Վ.Աբգարյանը։  Սպանվածը  լոռեցի է:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մեկ ինքնաձիգ, մեկ ատրճանակ և  պարկուճներ։ Ստեղծվել է քննչական խումբ և իրականացվում են ակտիվ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
 

Placeholder
Վերնիսաժում տեղի ունեցած սպանության դեպքով քրգործ է հարուցվել