Սերժ Սարգսյանն այցելել է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես
Մշակույթ
15:56 15/09/2017
Հայաստան

Սերժ Սարգսյանն այցելել է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ՝ դիտել աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է հայազգի մեծ նկարչի ստեղծագործական ուղին՝ Հայաստանի ազգային պատկերասրահի գեղանկարչական ու գրաֆիկական հավաքածուների և տարբեր արխիվներում պահվող վավերագրերի հիման վրա: 

Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Placeholder
Սերժ Սարգսյանն այցելել է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես