Հատուկ նրանց, ովքեր «անամոթաբար» շրջապատում են Թուրքիային
Քաղաքական
14:05 15/09/2017
Հայաստան

Հատուկ նրանց, ովքեր «անամոթաբար» շրջապատում են Թուրքիային

«Ենիչարների քայլերգը՝ Կարմիր բանակի կատարմամբ խելքահան է անում ԱՄՆ-ին» վերտառությամբ  Sabah-ի տնօրեն Բերջան Տուտարը շտապում է  մեջբերել Էրդողանին, ով ազդարարել է «հատուկ նրանց համար, ովքեր անամոթաբար շրջապատում են Թուրքիային»:

-Նրանք ուղղակի գժվեցին, երբ մենք համաձայնության եկանք С-400-ի մասով,-ասել է Էրդողանը:

Տուտարը ոգևորված շարունակում է՝ ինչպես կարող էին չգժվել. Չէ՞ որ ռուսական С-400-ով Թուրքիան Ռուսաստանի ու Չինաստանի հետ կազմում է եռյակ, իսկ ՆԱՏՕ-ում, ընդհանրապես՝ առաջինն է այդ զենքով:

Հեղինակը  բացատրում է իր ոգևորությունը այն բանով, որ երկու «ուժեղագույն ու կարևորագույն» երկրներ, որ 250 տարի մրցակցում էին Կովկասի, Բալկանների, Միջին Ասիայի, Մերձավոր Արևելքի համար, այժմ «միավորում են իրենց ջանքերը»:

Թուրքիան այսպիսով հավակնում է ուժերի վերաբաշխման. Հոդվածագրի կարծիքով, Ատլանտիկայի ներկայությունը տարածաշրջանում հիմնված էր Թուրքիա-Ռուսաստան հակամարտության վրա, ինչը այլևս ավելորդ է դառնում: 

Տուտարը ամենևին չի արգելակում իր շողոմությունը՝ նվիրված Ռուսաստանին, կամ դադարեցնում աջ ու ձախ թուք ցայտեցնել՝ «մերկացնելով» ԱՄՆ-ին:

Նորելուկ «եռյակում»՝ Թուրքիա-Չինաստան-Ռուսաստան, գովքը, որ «լիովին ջախջախել է ԱՄՆ-ի միֆերը»,  սաբահիստը Թուրքիային բաշխում է «սև կարապի» դերը, որ «բացահայտել է»  դեմոկրատիայի և մարդու իրավունքների սուտ գաղափարները:

Ռուսաստանին հասել է Ուկրաինայում, Վրաստանում, Սիրիայում Պենտագոնի «քաոսի առևտուրը», ինչպես նաև՝ ԱՄՆ ընտրություններում ՌԴ-ի խառնվելու սուտը: 

Չինաստանին հասել է  ցրելու ԱՄՆ՝ տնտեսության գերազանցողը լինելու շքեղության փայլը:

Հոդվածը հուշում է, իբր Թուրիքան այլևս դուրս է թռել ԱՄՆ վանդակից ու ռուսական լրատվամիջոցին շատ է դուր եկել այս միտքը նույնությամբ կրկնելը: Ու մինչ  հոդվածագիրը  խորանում է իր թեզերում, եկեք մի կողմ թողնենք, թե որտեղից է դուրս թռել Թուրքիան ու ուր է «մտնում»:

Եկեք նայենք վերնագրին՝ ենիչերիներ ու կարմիր բանակ: Ինչ-որ բան հիշեցնու՞մ է ձեզ:  Այո: Ու Հայաստանի համար այս մոտեցումն է կարևորը: Ու հայկական դիվանագիտությունը, որ կարծես սովորույթ է դարձրել չէ չասել ոչ մեկին՝ ոչ ԵՄ, ոչ ԵԱՏՄ, ոչ ՀԱՊԿ, ոչ երևի ՆԱՏՕ...  պիտի վերանայի թուրք-ռուսական c-400-ային սիլիբիլիներին իր միամիտ կամ ինքնահավան մոտեցումը, կրկին այս ենիչերի ու կարմիր բանակի արանքում չմնալու համար:

Առանց ձուլվելու, իհարկե:   

Անահիտ Ոսկանյան

Placeholder