Այս տարի Հայաստան են ներմուծվել 105 մլն դոլարի վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ
Տնտեսություն
18:16 15/09/2017
Հայաստան

Այս տարի Հայաստան են ներմուծվել 105 մլն դոլարի վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստան է ներմուծվել 104.91 մլն դոլար ընդհանուր արժողությամբ վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 27.85-ով ավելի է:

2016 թվականի հունվար-հուլիսին ցուցանիշը կազմել էր մոտ 82.1 մլն դոլար:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել նաև 316,1 մլն դոլարի մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ՝  2016 թ-ի հունվար-հուլիսի համեմատ  աճելով 34.9%-ով: 

Placeholder
Այս տարի Հայաստան են ներմուծվել 105 մլն դոլարի վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ