«Զվարթնոց»-ում այսօր  «Մենք ենք մեր սարերը» ֆիլմն է
Մշակույթ
13:35 15/09/2017
Հայաստան

«Զվարթնոց»-ում այսօր «Մենք ենք մեր սարերը» ֆիլմն է

Այսօր 19:30-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի բացօթյա կինոսրահում` մեծ էկրանին, ցուցադրվելու է հայկական ֆիլմարտադրության ոսկե ֆոնդի լավագույն ժապավաններից «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարը: Այս մասին տեղեկացնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարնների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից:

Հրանտ Մաթևոսյանի համանուն ստեղծագործության հիման վրա ռեժիսոր Հենրիկ Մալյանի 1969 թ. նկարահանած ֆիմում դերասանական փայլուն կատարումներով հանդես են եկել հայ կինոյի ամենավառ անունները` Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը, Ազատ Շերենցը, Արմեն Այվազյանը, Արտավազդ Փելեշյանը, Գալյա Նովենցը:

Մեզ մոտ էլ է «Մենք ենք, մեր սարերը».

Placeholder
«Զվարթնոց»-ում այսօր «Մենք ենք մեր սարերը» ֆիլմն է