Թերեզա Մեյը արտակարգ հանձնաժողովի նիստ է հրավիրել
Իրավունք
14:20 15/09/2017
Աշխարհ

Թերեզա Մեյը արտակարգ հանձնաժողովի նիստ է հրավիրել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Լոնդոնի մետրոյում ահաբեկչության հետ կապված արտակարգ հանձնաժողովի նիստ է անցկացնելու:  Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է վարչապետի ներկայացուցիչը:

«Այսօր վարչապետի նախագահությամբ կկայանա Cobra կոմիտեի նիստը»,- հայտնել է նա:

Cobra կոմիտեի կազմում են կառավարության, արտակարգ իրավիճակների ու հատուկ ծառայության անդամները:

ՏԱՍՍ-ը, հղում անելով Sky News-ին, գրում է, որ Լոնդոնի մետրոյում  պայթյունը ոստիկանությունը դիտարկում է որպես ահաբեկչություն:

Լոնդոնի արևմուտքում Parsons Green մետրոյի կայարանում պայթյուն է տեղի ունեցել ամենամարդաշատ ժամին: Նախնական տվյալներով, անհայտ առարկան պայթել է վագոնում, մի քանի մարդ այրվածք է ստացել: Դրանից հետո սկսվել է խուճապ և հրմշտոց:

Placeholder
Թերեզա Մեյը արտակարգ հանձնաժողովի նիստ է հրավիրել