Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանրապետության 222 դպրոցներում կանցնեն «Ազգային երգ ու պար» առարկան
Հանրապետության 222 դպրոցներում 5-րդ, 6-րդ, 7-րդ դասարաններում կներդրվի «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հրամանի համաձայն, առարկայի դասավանդումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի վերապատրաստած ուսուցիչների կողմից:
Առարկան կդասավանդվի մայրաքաղաքի 97 դպրոցներում: Մարզերի ոչ բոլոր համայնքների դպրոցներում է այն ներդրվելու: Ազգային երգ ու պար կսովորեն հիմնականում քաղաքային դպրոցների աշակերտները: