Լոնդոնի մետրոյի պայթյունի գործով կասկածյալը ձերբակալվել է
Իրավունք
15:22 16/09/2017
Աշխարհ

Լոնդոնի մետրոյի պայթյունի գործով կասկածյալը ձերբակալվել է

Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է 18-ամյա կասկածյալի` Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած պայթյունի գործով, ըստ «Գազետա.ռու»-ի այս մասին տեղեկացնում է Բրիտանիայի մայրաքաղաքի իրավապահների կայքէջը։

«Չնայած մենք գոհ ենք արձանագրված առաջընթացից,  բայց հետաքննությունը շարունակվում է, սպառնալիքի մակարդակը շարունակում է մնալ ծայրահեղ»,-ասված է հայտարարության մեջ:

Ըստ ոստիկանության՝ երիտասարդը ձերբակալվել է Բրիտանիայի հարավում գտնվող նավահանգստային  Դուվր քաղաքում:

Շուտով նա տեղափոխվելու է Լոնդոնի ոստիկանություն:

Ոստիկանությունը հավելել է, որ ականատեսների կողմից  77 լուսանկար և տեսանյութ են ստացել ահաբեկչության վայրից: 

Placeholder
Լոնդոնի մետրոյի պայթյունի գործով կասկածյալը ձերբակալվել է