Հայաստանում հանքային ջրերի արտադրության ծավալները նվազել են
Տնտեսություն
18:00 16/09/2017
Հայաստան

Հայաստանում հանքային ջրերի արտադրության ծավալները նվազել են

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 20 252.1  հազար լիտր հանքային ջուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալները նվազել են 4.2%-ով:

Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկանում ենք ԱՎԾ-ից, 8.2%-ով աճել են աղբյուրի ջրի արտադրության ծավալները: Եթե 2016թ-ի հունվար-հուլիսին հանրապետությունում արտադրվել է 18 065.3 հազար լիտր աղբյուրի ջուր, ապա 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝  20 035.5  հազար լիտր:

Placeholder
Հայաստանում հանքային ջրերի արտադրության ծավալները նվազել են