Հայկական պլանշետների ու բջջային հեռախոսների արտադրությունը նվազել է
Տնտեսություն
20:00 16/09/2017
Հայաստան

Հայկական պլանշետների ու բջջային հեռախոսների արտադրությունը նվազել է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2017 թվականի հունվար-հուլիսին արտադրվել է  55 պլանշետ, ինչը 2016թ-ի  նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 92.1%-ով: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է  696 պլանշետ:

ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝  հունվար-հուլիսին համակարգիչների արտադրության ծավալներն էլ կրճատվել են 44.7.%-ով. եթե 2016թ-ի հունվար-հուլիսին արտադրվել է 582  հատ համակարգիչ, ապա 2017թ-ի հունվար-հուլիսին՝ 322:

Ինչ վերաբերում է հեռախոսներին, ապա նշված ժամանակահատվածում  մեր երկրում արտադրվել է 330 բջջային հեռախոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով  26.7%-ով: 2016  թ-ի նույն ժամանակահատվածում  արտադրվել է 450 հատ բջջային հեռախոս:

Հիշեցնենք, որ հայկական հեռախոսների՝ «Արմֆոն»-ի (Armphone) վաճառքը սկսվել է նախորդ տարվա  հունիսից: Մինչ այդ հեռախոսներ Հայաստանում չէին արտադրվում:

Նշենք նաև, որ «Արմթաբ» պլանշետների, «Արմֆոն» հեռախոսների արտադրությամբ և գիտահետազոտական ծրագրերի մշակմամբ զբաղվում է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» («Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies»)  ընկերությունը:

 

Placeholder
Հայկական պլանշետների ու բջջային հեռախոսների արտադրությունը նվազել է