Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 55 դոլարը
Տնտեսություն
12:40 16/09/2017
Աշխարհ

Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 55 դոլարը

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային  գներն աճում են:  Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում  թեթև տեսակի WTI  նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,18%-ով՝  կազմելով  49,98 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի  ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 0,22%-ով՝ հասնելով բարելի համար 55,59 դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

 

Placeholder
Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 55 դոլարը