Իմ պաշտոնանկության մասին լուրերը կապ չունեն իրականության հետ. Մովսես Հակոբյան
Քաղաքական
11:14 18/09/2017
Հայաստան

Իմ պաշտոնանկության մասին լուրերը կապ չունեն իրականության հետ. Մովսես Հակոբյան

Վրաստանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու հարցում ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի վրա ճնշումներ չեն եղել,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը,-Բացառում եմ՝ ոչ մի ճնշում չի եղել:

Անդրադառնալով իր պաշտոնանկության մասին լուրերին Մովսես Հակոբյանն ասաց, թե դրանք լրագրողներն են տարածում։ «Կարծում եմ, որ դա որևէ կապ չունի իրականության հետ»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե նա շարունակելո՞ւ է պաշտոնավարել, ԶՈւ գլխավոր շտաբի պետն ասաց, որ  այդ հարցն ինքը չի որոշում։

Placeholder
Իմ պաշտոնանկության մասին լուրերը կապ չունեն իրականության հետ. Մովսես Հակոբյան