Ալեք Բոլդուինն արժանացել է «Էմմի»-ի՝ Թրամփի դերի համար
Մշակույթ
12:00 18/09/2017
Աշխարհ

Ալեք Բոլդուինն արժանացել է «Էմմի»-ի՝ Թրամփի դերի համար

Հոլիվուդյան  դերասան Ալեք Բոլդուինին շնորհվել է հեղինակավոր  «Էմմի» հեռուստատեսային  մրցանակը երկրորդ պլանի լավագույն կատակերգու անվանակարգում: Վեստի.ռու- ն գրում է, որ նա մարմնավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «Շաբաթ երեկոն ուղիղ եթերում» հայտնի կատակերգությունում: Շոուն եթեր է հեռարձակվում NBC ալիքով:

«Ես ենթադրում եմ, որ պետք է ասեմ՝ պարոն նախագահ, ահա վերջապես ձեր «Էմմի»-ն»,- բեմից ասել է Բոլդուինը՝ պահելով մրցանակը ձեռքին:

Ա. Բոլդուինը կանոնավոր ելույթ է ունենալու շոուում՝ Թրամփի և նրա շրջապատի պարոդիաներով: Ինքը՝ Թրամփը, արտահայտվելով այդ ելույթների առիթով, Բոլդուինին անվանել է «ոչ ծիծաղելի»: Դերասանն արդեն երկարաձգել է իր պայմանագիրը շոուի հաջորդ եթերաշրջանում ելույթ ունենալու համար:

Հեռուստատեսային արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի «Էմմի» մրցանակաբաշխությունը կայացել է նախօրեին Լոս Անջելեսում: 

Placeholder
Ալեք Բոլդուինն արժանացել է «Էմմի»-ի՝ Թրամփի դերի համար