Ախալցխայի Տավառնի թաղամասի հայկական դպրոցից շատ հաճախ օգտվում են թուրք մեսխեթցիները
Կրթություն, գիտություն
13:00 18/09/2017
Տարածաշրջան

Ախալցխայի Տավառնի թաղամասի հայկական դպրոցից շատ հաճախ օգտվում են թուրք մեսխեթցիները

Վրաստանում սեպտեմբերի 15-ին մեկնարկել է ուսումնական տարին: akhaltskha.net-ի հաղորդմամբ, Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրային դպրոց առաջին դասարան հաճախել  64 աշակերտ: Աղբյուրը միաժամանակ հիշեցնում է, որ անցյալ տարի առաջին դասարան էր հաճախել 55 աշակերտ: Այդ առումով, կարծես,  տարեց-տարի դրական աճ է գրանցվում առաջին դասարան գնացողների թվաքանակի մեջ:

Սակայն նույն ժամանակ բացասական տենդենց է գրանցվում Տավառնի թաղամասի հայկական դպրոցի առաջին դասարան գնացող աշակերտների թվաքանակի մեջ, որը վտանգ է ստեղծում հայկական դպրոցի գոյության համար: Ի տարբերություն հայերի, դրանից շատ հաճախ օգտվում են թուրք մեսխեթցիները, ովքեր Տավառնիի հայկական դպրոցում իրենց երեխաներին տալիս են վրացական խմբակ:

 

Placeholder