Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կայանալու է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված համերգ
Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է համերգ՝ նվիրված հայազգի հանրահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունենալու ամերիացի դաշնակահար Ալեսիո Բաքսը: Համերգը ղեկավարելու է դիրիժոր Պոլ-Էմանուել Թոման Ֆրանսիայից:
Նվագախմբից հայտնում են, որ համերգին հնչելու է Պոլ Դյուկայի «Հրաշագործի աշակերտը» սիմֆոնիկ սկերցոն, Գրիգի «Դաշնամուրի կոնցերտը», Կլոդ Դեբյուսիի «Ծովը»: