«Սիսիան Բուստ»-ն ու «Սիսիան ճանշին»-ը  հայտնվել են և ֆինանսների և տրանսպորտի նախարարությունների «սև ցուցակում». «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:14 19/09/2017
Հայաստան

«Սիսիան Բուստ»-ն ու «Սիսիան ճանշին»-ը հայտնվել են և ֆինանսների և տրանսպորտի նախարարությունների «սև ցուցակում». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում  է. ««Սիսիան Բուստ» և «Սիսիան ճանշին» ընկերությունները հայտնվել են և ֆինանսների, և տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների «սև ցուցակում»։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՖՆ-ն դիմել է գնումների բողոքարկման խորհուրդ և պահանջել նշված ընկերություններին ներառել գնումների մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների «սև ցուցակում»։ Իսկ ահա տրանսպորտի նախարարությունը միակողմանի լուծել է այս ընկերությունների հետ կնքված պայմանագիրը։

Թերթը հիշեցնում է, որ նախկինում այս ընկերությունների սեփականատերերն էին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանն ու ամուսինը՝ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ Բեգլարյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Placeholder
«Սիսիան Բուստ»-ն ու «Սիսիան ճանշին»-ը հայտնվել են և ֆինանսների և տրանսպորտի նախարարությունների «սև ցուցակում». «Ժողովուրդ»