Մակարևիչը Կալաշնիկովի արձանը «անտաղանդ ու տգեղ» է անվանել
Մշակույթ
18:49 19/09/2017
Աշխարհ

Մակարևիչը Կալաշնիկովի արձանը «անտաղանդ ու տգեղ» է անվանել

«Ժամանակի մեքենա» խմբի առաջնորդ Անդրեյ Մակարևիչը քննադատել է Մոսկվայում գնդապետ Միխայիլ Կալաշնիկովի հուշարձանի տեղադրումը: Երաժիշտը քանդակն անվանել է անտաղանդ և տգեղ։

«Լենտա.ռու»-ի փոխանցամամբ՝ այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։ Իսկ որտե՞ղ է նա պաշտպանել մեր հայրենիքի սահմանները, Աֆղանստանու՞մ,  Վրաստանու՞մ, Ուկրաինայու՞մ, Աֆրիկայու՞մ»,- գրել է Մակարևիչը։

«Եկեք իմանանք ինչով ենք հպարտանում։ Եթե հաշվենք, թե քանի մարդ է երկրի վրա զոհվել նրա զենքից, կստացվի միլիոն։ Չնայած ինչն է հետաքրքիր, ֆաշիստների հետ պատերազմին ԱԿ տեսակի ինքնաձիգ չի գտնվել։


Երաժիշտը նաև դժգոհել է, որ քանդակը վատ է պատրաստվել. «Նույնիսկ խորհրդային տարիներին այս արձանը չէր անցնի գեղարվեստական խորհուրդը։ Ինչու՞ ենք մենք այսպես տգեղացնում մեր քաղաքը, խայտառակվում աշխարհի առաջ»։

Աղբյուրը նշում է, որ այսօր Մոսկվայում հանդիսավոր կերպով բացվել է արձանը։ Այն տեղադրվել է Սադովայա-Կարետնայա և Դոլգորուկով փողոցների խաչմերուկում: Ստեղծագործության հեղինակն է ՌԴ ժողովրդական նկարիչ Սալավատ Շչերբակովը։ Քանդակի բարձրությունը կազմում է 7,5 մետր, այն ներկայացնում է Կալաշնիկովին՝ ինքնաձիգը ձեռքին։

Placeholder
Մակարևիչը Կալաշնիկովի արձանը «անտաղանդ ու տգեղ» է անվանել