Արցախի նախագահը Զավեն Խանջյանին պարգևատրել է «Երախագիտությու» մեդալով
Քաղաքական
20:08 19/09/2017
ԼՂՀ

Արցախի նախագահը Զավեն Խանջյանին պարգևատրել է «Երախագիտությու» մեդալով

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Երևան քաղաքում սեպտեմբերի 19-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակության հետ` կազմակերպության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր:

Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ Նախագահ Սահակյանը Զավեն Խանջյանին է հանձնել կազմակերպությանը շնորհած «Երախագիտությու»  մեդալ՝ հույս հայտնելով, որ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ու Արցախի միջև համագործակցությունը   կպահպանի իր դրական դինամիկան:

 

Placeholder
Արցախի նախագահը Զավեն Խանջյանին պարգևատրել է «Երախագիտությու» մեդալով