Կոնվերսբանկն առաջարկում է «Աշնանային» ավանդ
Տնտեսություն
15:33 20/09/2017
Հայաստան

Կոնվերսբանկն առաջարկում է «Աշնանային» ավանդ

Կոնվերս Բանկը, գործարկած ակցիայի շրջանակներում, առաջարկում է մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ  Բանկում ներդնել նվազագույնը 100 հազար դրամի չափով «Աշնանային» ավանդ և օգտվել ակցիայի ընձեռած  հնարավորություններից:

Ավանդի ժամկետը 12 ամիս է,  տարեկան անվանական տոկոսադրույքը 9% է, իսկ Ինտերնետ Բանկ համակարգով ներդրման դեպքում՝ 9.5%: Ավանդի ողջ ժամանակահատվածի համար տոկոսագումարը վճարվում է ժամկետի ավարտին:

Բանկից տեղեկացնում են, որ ակցիայի շրջանակներում 200.000 ՀՀ դրամ և ավելի գումարի չափով ավանդ ներդրած  հաճախորդներին Visa Classic , MasterCard Standard, MC Woman’s, Visa Gold, MasterCard Gold, Visa Platinum, Visa Infinite վճարային քարտեր կտրամադրվեն անվճար, առանց սպասարման վճարի:

«Զուգահեռաբար, նրանց ավանդի գումարի մինչև 90 տոկոսի չափով վարկային սահմանաչափի հնարավորություն կընձեռվի»,- հայտնում են Բանկից՝ հավելելով, որ «Աշնանային» ավանդ ներդրած անձինք  Բանկի գործընկերների ցանցում կօգտվեն նաև գումարի հետվերադարձի հնարավորությունից:

«Աշնանային» ավանդի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ  հղմամբ:

Placeholder
Կոնվերսբանկն առաջարկում է «Աշնանային» ավանդ