Հայաստանյան պրեմիերա՝ Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում
Մշակույթ
18:48 20/09/2017
Հայաստան

Հայաստանյան պրեմիերա՝ Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում

Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի առաջիկա համերգը նվիրված է լինելու Հայաստանի Անկախության տոնին: Համերգը կայանալու է սեպտեմբերի 24-ին  Արամ Խաչատրյան համերգասրահում:  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ երեկոյի ընթացքում կայանալու է Շարաֆյանի «Թավջութակի կոնցերտ թիվ 2» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան: Այն նվիրված է է աշխարհի ամենահայտնի թավջութակահարներից Սուրեն Բագրատունուն:

Համերգին հնչելու է նաև Պուլենկի  Ֆլեյտայի սոնատը /նվագախմբային փոխադրումը ՝Լենըքս Բերքլիի/, Մենդելսոնի  Սիմֆոնիա թիվ 4-ը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունենալու թավջութակահար Սուրեն Բագրատունին (ԱՄՆ), ֆլեյտահար  Մասսիմո Մերչելլին  (Իտալիա): Համերգը ղեկավարելու է  դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Հիշեցնենք, որ Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 11-ին: Այն իրականացվում է ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը: Փառատոնը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 17-ը:

Placeholder
Հայաստանյան պրեմիերա՝ Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում