Արթուր Բաղդասարյանը  հրաժարական է տվել Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
Սպորտ
16:14 21/09/2017
Հայաստան

Արթուր Բաղդասարյանը հրաժարական է տվել Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից

Այսօր կայացել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության նիստ, որում ֆեդերացիայի նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ղեկավարման ընթացքում կատարված աշխատանքները ներկայացնելուց հետո հրաժարական է տվել: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, նա իր այդ որոշումը պատճառաբանել է ծանրաբեռնված լինելով:

Քվեարկությամբ  Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվել Երևւանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանը: Նա ֆեդերացիայում Արթուր Բաղդասարյանի տեղակալն էր և ղեկավարում էր Երևանի վոլեյբոլի ֆեդերացիան:

Նշենք, որ Արթուր Բաղդասարյանը Հայաստանի Վոլեյբոլի Ֆեդերացիայի նախագահ էր ընտրվել 2013թ. հոկտեմբերի 29-ին: 

 

Placeholder
Արթուր Բաղդասարյանը հրաժարական է տվել Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից