Կարեն Կարապետյան. Ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել
Քաղաքական
11:53 21/09/2017
Հայաստան

Կարեն Կարապետյան. Ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել

Անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Եռաբլուր զինվորական պանթեոն այցելած վարչապետ Կարեն Կարապետյանից լրագրողները հետաքրքրվեցին  դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի մասին: Կառավարության ղեկավարն ի պատասխան ասաց, որ հայեցակարգ մշակելու վերաբերյալ հանձնարարական չի եղել:

«Ես շատ պարզ ձևակերպեցի՝ նման հանձնարարական չի եղել»,-ասաց նա:

Վարչապետը  շնորհավորեց անկախության տոնն ու այլ հարցերի չպատասխանեց, ասաց հաշվետվություն են ներկայացնելու:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել էր, որ մշակվել է Օտար լեզուների դասավանդման հայեցակարգ:  Այն ներկայացվել է հանրային քննարկման:

Նշվում էր, որ հայեցակարգը  Կրթության և գիտության նախարարությունը մշակել է վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով:

Placeholder
Կարեն Կարապետյան. Ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել