ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային  բանկ և նորացված Ինտերնետ բանկ
Տնտեսություն
14:51 22/09/2017

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ

ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային  բանկ  և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը՝

• Բջջային բանկ՝ անվճար բջջային հավելված, որն ապահովում է ֆիզիկական անձ հաճախորդների մշտական հասանելիությունը բանկային ծառայություններին ցանկացած Android կամ  iOs բջջային սարքերից:
• Ինտերնետ բանկ՝ անվճար և արդիականացված ծառայություն ստացիոնար համակարգիչներից:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Բջջային և Ինտերնետ բանկ ծառայությունները հնարավորություն են ընձեռում հաճախորդներին կատարել ֆինանսական գործարքներ ցանկացած ժամանակ և ցանկացած հարմար վայրում՝ համակարգչի կամ  բջջային  սարքի ինտերնետին միացված լինելու դեպքում 24/7 ռեժիմով: Դա պարզ, արագ և հուսալի լուծում է ժամանակակից մարդու համար, որը գնահատում է իր ժամանակը։
Գործարքները կատարվում են մի քանի քլիկով և պաշտպանված են մեկանգմյա SMS-գաղթնաբառերով։

Բանկից հայտնում են, որ բջջային և ինտերնետ բանկինգի համակարգի միջոցով հնարավոր է․

• կատարել կոմունալ վճարումներ (բջջային ծառայությունների դիմաց կարելի է վճարել ժամանակակից տարբերակով՝ ընտրելով հեռախոսահամարը հեռախոսի կոնտակների ցանկից)
• փոխանցել դրամական միջոցներ Բանկի ներսում (հաճախորդի հաշիվների միջև և Բանկի այլ հաճախորդին) և տեղական այլ Բանկերի հաշիվներին
• մարել վարկեր, համալրել ավանդներ
• ստանալ փոխանցումներ դրամական փոխանցումների համակարգերով անմիջապես քարտերին/հաշիվներին
• պատվիրել հետադարձ զանգ Բանկից
• ուղարկել քարտի/վարկի բացման հայտեր
• ստեղծել և օգտագործել վճարումների շաբլոններ
• հետևել եկամուտներին և ծախսերին ըստ կատեգորիաների:

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ