Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Շիրակ» օդանավակայանի նկատմամբ հետաքրքրությունն օր օրի ավելանում է. Սերգեյ Ավետիսյան
Գյումրու «Շիրակ» օդանավակայանի նկատմամբ հետաքրքրությունն օր օրի ավելանում է՝ ինչպես այնտեղ արդեն իսկ ներկայացված, այնպես էլ նոր ավիաընկերությունների կողմից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
Նրա խոսքերով՝ «Շիրակ» օդանավակայանում ամսական կտրվածքով շուրջ 12 հազարի է հասնում ուղևորահոսքը, իսկ տարվա սկզբից առ այսօր օդանավակայանը սպասարկել է շուրջ 56 հազար ուղևորի։
«Ամենաուրախալին այն է, որ ավիաընկերությունները ցանկանում են «Շիրակ» օդանավակայան մուտք գործել ոչ թե «Զվարթնոց» օդանավակայանում չվերթները նվազեցնելու հաշվին, այլ առհասարակ չվերթների թիվը մեծացնելու, չվերթները դիվերսիֆիկացնելու հաշվին: Կյանքը ցույց տվեց, որ «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքի աճը չեղավ ի հաշիվ «Զվարթնոց»-ի, քանի որ շատերը թերահավատորեն էին վերաբերվում Գյումրու օդանավակայանի վերագործարկմանը՝ նշելով, որ դա տեղի կունենա «Զվարթնոց»-ի ուղևորահոսքի նվազման հաշվին, սակայն այդպես չեղավ»,- ընդգծեց Սերգեյ Ավետիսյանը:
Նրա խոսքերով՝ այսօր և «Զվարթնոց», և «Շիրակ» օդանավակայաններում ուղևորահոսքի կայուն աճ կա: