Գորիսի դպրոց սնունդ առաքողը դիզենտերիայով հիվանդ է եղել.  Լևոն Մկրտչյան
Կրթություն, գիտություն
16:44 22/09/2017
Հայաստան

Գորիսի դպրոց սնունդ առաքողը դիզենտերիայով հիվանդ է եղել. Լևոն Մկրտչյան

«Պարենի համաշխարհային կազմակերպության ծրագրի մեջ չընդգրկված դպրոցների ճաշարաններում սանիտարահիգիենիկ վիճակը բարվոք չէ»,- այսօր լարգրողների հետ հադնիպմանն ասաց  Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն՝ անդրադառնալով Գորիսի դպրոցի աշակերտների աղիքային վարակի դեպքին։

Նախարարի խոսքով՝  կան դպրոցներ, որոնց ճաշարանները չունեն սառնարաններ, գազօջախներ և չեն կարողանում վերահսկել տաք սննդի որակը:

«Պարենի համաշխարհային կազմակերպության մեր գործընկերների հետ ներկայումս այդ հարցն ենք ուսումնասիրում: Մեր գործընկերներն ասում են՝ ավելի լավ է երեխային կոնցենտրատներով հյութեր, շաքարով բուլկի չտալ, քան տալ նման սնունդ»,- նշեց նախարարը։

Նախարարն ասաց, որ Գորիսի դեպքի հստակ պատճառը դեռ չգիտի, բայց նախնական տվյալներով սնունդ առաքողը դիզենտերիայով հիվանդ է եղել։

Լևոն Մկրտչյանը հավելեց, որ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը ևս ուսումնասիրություններ է կատարել և պարզել, որ ավագ դպրոցում սովորողներից շատերի մոտ աղիքային խնդիրներ կան, քանի որ տարրական դասարաններում տաք սնունդ չեն ստացել:

«Մենք պետք է կարողանանք դպրոցներում սննդի որակը պահել, բայց գրանցված դեպքերը դարձնել առիթ և ասել, որ տաք սնունդը պետք է դպրոցներից հանենք, ճիշտ չէ»,- նշեց նախարարը։

Placeholder
Գորիսի դպրոց սնունդ առաքողը դիզենտերիայով հիվանդ է եղել. Լևոն Մկրտչյան