Անհրաժեշտության դեպքում պետությունը կապահովի արտերկրում փրկարարների բուժման և կեցության ծախսերը
Աշխարհում
16:24 22/09/2017
Հայաստան

Անհրաժեշտության դեպքում պետությունը կապահովի արտերկրում փրկարարների բուժման և կեցության ծախսերը

Կառավարությունը լրացումներ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում, որոնց արդյունքում կապահովվի մարտական խնդիրներ կատարելիս փրկարարական ծառայողների ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության բուժումն արտերկրում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ Հայաստանի  տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում ծառայողի բուժումը կիրականացվի օտարերկրյա պետությունում` պետական միջոցների հաշվին, ՀՀ-ից դուրս ծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացմամբ:

Նախարարը նշեց նաև, որ այն դեպքերում, երբ ծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի ներկայություն, ապա հատուցվում են նաև ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցությունն օտարերկրյա պետությունում:

Հիշեցնենք, որ նման կարգ գործում է նաև զինվորականների համար :
 

Placeholder
Անհրաժեշտության դեպքում պետությունը կապահովի արտերկրում փրկարարների բուժման և կեցության ծախսերը