Արման Միքայելյանը մոտ է գրոսմայստերի կոչմանը
Սպորտ
17:00 22/09/2017
Հայաստան

Արման Միքայելյանը մոտ է գրոսմայստերի կոչմանը

Երևանում ընթացող «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարի երեք տուր արդեն խաղացվել է: Միանգամից յոթ շախմատիստ, այդ թվում Հայաստանի երեք ներկայացուցիչ ունի հարյուր տոկոսանոց արդյունք:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Հայաստանի շախմատիստներից երեքական միավոր վաստակել են Կարեն Գրիգորյանը (1-ին տեղ լրացուցիչ ցուցանիշներով), Արման Միքայելյանը (2-րդ) և Արտաշես Մինասյանը (4-րդ): Միջազգային վարպետ Արման Միքայելյանը երրորդ տուրում հաղթանակ է տարել մրցաշարում ամենաբարձր վարկանիշ ունեցող ուկրաինացի Վլադիմիր Օնիշչուկի (2638) նկատմամբ:

Միքայելյանի վարկանիշն այժմ 2474 է: Հայաստանցի շախմատիստն ավելի վաղ լրացրել էր գրոսմայստերի նորմա, և հենց նրա վարկանիշը հասնի 2500-ի, Արմանը միանգամից կստանա շախմատային ամենաբարձր կոչումը:

 

Placeholder
Արման Միքայելյանը մոտ է գրոսմայստերի կոչմանը