Արտահանման բնագավառում 200 միլիոն դոլարանոց աճ կա. տնտեսագետ
Տնտեսություն
13:17 22/09/2017
Հայաստան

Արտահանման բնագավառում 200 միլիոն դոլարանոց աճ կա. տնտեսագետ

Հայաստանում տնտեսական ակտիվությունը փոքր-ինչ թուլացել է: Արդյունաբերական արտադրանքի ծավալը  ևս որոշ առումով պակասել է: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ ներկայացնելով 2017 թվականի տնտեսական ամփոփ ցուցանիշները:

«Խնդիրներ ունենք գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի բնագավառում: Այստեղ նկատվում է գրեթե 10 տոկոսանոց անկում: Սա էական ցուցանիշ է: Ինչ վերաբերում է շինարարությանը, ապա այստեղ ևս անկումը շարունակվում է։ Եթե նախկինում ցուցանիշը 8.7  էր, ապա այժմ՝ 8 տոկոս»,- ասաց բանախոսը:

Անդրադառնալով արտաքին առևտրաշրջանառությանը, ասաց՝ նկատելի է, որ հունվար-օգոստոս ամիսների համար ունենք 124.4 տոկոս աճ, արտահանման աճը  121.7տոկոս է, ներմուծմանը՝ 126 տոկոս:

«Գուցե արտահանման բնագավառում գնում ենք ռեկորդի և նախորդ տարվա համեմատությամբ 200 միլիոն դոլարանոց աճ կա: Սա փաստում է այն մասին, որ այս տեմպերի շարունակության պայմաններում արտահանման ռեկորդը կթարմացվի: Աճի ֆոնին Հայաստանից արտահանումների առաջին հորիզոնականում Ռուսաստանն է, երկրորդում՝ Բուլղարիան, երրորդում՝ Շվեյցարիան: Արտահանման ցուցանիշների մասին խոսելիս հատկանշական պետք է համարել այն, որ եթե տարիներ առաջ Հայաստանից  Չինաստան արտահանումները կազմում էին 12, ապա այժմ՝ ընդամենը 4.6 տոկոս»,- ասաց տնտեսագետը:

Վիլեն Խաչատրյանը խոսեց նաև դեպի Հայաստան ներմուծման ցուցանիշների մասին՝ նկատելով, որ առաջատարը կրկին Ռուսաստանն է, երկրորդ հորիզոնականում՝ Վրաստանն է, երրորդում՝ Արաբական Էմիրությունները:

Placeholder
Արտահանման բնագավառում 200 միլիոն դոլարանոց աճ կա. տնտեսագետ