Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության դուռը բացելու համար պետք է ջանալ. Կ. Փայլան
Քաղաքական
11:50 22/09/2017
Հայաստան

Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության դուռը բացելու համար պետք է ջանալ. Կ. Փայլան

«Թե Թուրքիայում, թե Հայաստանում ժողովրդավարական հաստատման ճանապարհի վրա մեծ վնաս է երկու երկրների կապերի այս սառած վիճակը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թուրքական խորհրդարանում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։

Նա Հայաստան էր եկել մասնակցելու Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին և Հայաստանի Անկախության 26-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառումներին, ինչպես նաև իր խոսքով, այցի նպատակներից էր երկու երկրների կապերը:

«Ես էլ եմ ուզում կամուրջ ստեղծել, ուզում եմ գոնե մի քիչ բացել երկխոսության դուռը: Գիտեմ, որ դժվար է»,- ասաց Կ. Փայլանը:

Նա նշեց, որ այսօր Հայաստանն ավելի ինքնավստահ է, ավելի շատ ուժեղ, իսկ Թուրքիայում ժողովրդավարությունը «վար կգնա»:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրությունների մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը ՄԱԿ-ի ամբիոնից, Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորն ասաց.

«Հանդիպել եմ  Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, հանդիպելու եմ նախագահ Սարգսյանի հետ: Գիտեմ, որ նրանք նորից պատրաստ են բացելու երկխոսության դուռը, բայց Թուրքիան էլ պետք է պատրաստ լինի: Վերադառնալով Թուրքիա՝ կխոսեմ թուրք նախարարների հետ: Այդ դուռը մի քիչ բացելու համար պետք է ջանալ»:

 

Placeholder
Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության դուռը բացելու համար պետք է ջանալ. Կ. Փայլան