Լևոն Արոնյանն անցել է եզրափակիչ
Սպորտ
09:06 22/09/2017
Հայաստան

Լևոն Արոնյանն անցել է եզրափակիչ

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը հաղթել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին և անցել եզրափակիչ:

ՀԱՕԿ պաշտոնական կայքը գրում է, որ գրոսմայստերների դիմակայությունը շատ համառ է եղել: Թայ-բրեյքի (կարճեցված ժամանակով պարտիաներ) վեց պարտիաները չեն պարզել հաղթողին: «Արմագեդոնի» որոշիչ պարտիայում հայ գրոսմայստերը սպիտակներով է խաղացել և կանոնների համաձայն, պետք է հաղթանակ տաներ:

Արոնյանը գերազանց կատարել է խնդիրը՝ ստիպելով մրցակցին հանձնվել 78-րդ քայլում: Խաղի ընդհանուր հաշիվը 5:4 է:

Կիսաեզրափակչի մյուս՝ Դին Լիժեն (Չինաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ) զույգի թայ-բրեյքում 2.5:1.5 հաշվով (ընդհանուր հաշիվ՝ 3.5:2.5) հաղթանակ է տարել չինացի գրոսմայստերը:

Սեպտեմբերի 22-ը շախմատիստների համար հանգստի օր է, իսկ սեպտեմբերի 23-ից 27-ը կկայանա եզրափակչի Արոնյան - Դին Լիժեն դիմակայությունը: Ի տարբերություն նախորդ փուլերի, եզրափակչում կխաղացվի չորս պարտիա, իսկ անհրաժեշտության դեպքում հաղթողը կրկին կորոշի թայ-բրեյքում:

Placeholder
Լևոն Արոնյանն անցել է եզրափակիչ