Բանակայինների ԱԱ. Ըմբիշ Էդգար Խաչատրյանը եզրափակչում է
Սպորտ
17:06 23/09/2017
Հայաստան

Բանակայինների ԱԱ. Ըմբիշ Էդգար Խաչատրյանը եզրափակչում է

Լիտվայի Կլայպեդա քաղաքում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունը: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, 130 կգ քաշային կարգում Էդգար Խաչատրյանը անցել է եզրափակիչ և կպայքարի ոսկե մեդալի, իսկ Ռաֆայել Մանուկյանը (80 կգ) և Արգիշտի Աբգարյանը (85 կգ) կգոտեմարտեն երրորդ տեղի համար: 

Բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն արդեն երկու մեդալ ունի: Երեկ Կարեն Ասլանյանը (66 կգ)  դարձել է չեմպիոն, իսկ Արմեն Հակոբյանը (71 կգ)` արծաթե մեդալակիր:

Placeholder
Բանակայինների ԱԱ. Ըմբիշ Էդգար Խաչատրյանը եզրափակչում է