Ծծմբաթթվի միջադեպից հետո գործարարը շարունակում է բանանի ներկրումը
Իրավունք
12:20 22/09/2017
Հայաստան

Ծծմբաթթվի միջադեպից հետո գործարարը շարունակում է բանանի ներկրումը

Գործարար Վահրամ Միրաքյանը, որի ընկերության պահեստների սառնարանների՝ դրսում գտնվող ճնշակների վրա ծծմբաթթու էին լցրել, շարունակում է բանան ներկրել: «Տրոպիկա» ընկերության կողմից ներկրվող Dole և  Don Vito պիտակավորմամբ բանանները վաճառվում են ինչպես մի քանի  սուպերմարկետներում, այնպես էլ փոքր խանութներում:

Գործարարը հայտնեց, որ սառնարանների վրա ծծմբաթթու լցնելու դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ, ժամանակ առ ժամանակ շփվում է քննիչների հետ:

«Իմ ունեցած տվյալներով ոչ մի նորություն կամ արդյունք չկա: Տարբեր փորձաքննություններ են իրականացվում»,-ասաց Վ. Միրաքյանը։

Գործարարի խոսքով, ծծմբաթթուն արել է իր սև գործը: Մոտ մի շաբաթ առաջ սառնարանի խողովակներն են ծակվել, գազը դուրս էր եկել, բարեբախտաբար խնդիրն  արագ կարգավորվել է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ի գիշերը անհայտ անձինք ծծմբաթթու էին լցրել բանան ներկրող՝ «Տրոպիկա»  (նախկինում՝ «Արթինինվեստ») ընկերությանը պատկանող սառնարանների ճնշակների (կոմպրեսորների) վրա:

«Չգիտեմ ով է արել, բայց իրենց հաստատ դուր չի գալիս, որ մենք բանան ենք ներկրում։ Մի բան հստակ գիտեմ, ով արել է, ցանկացել է վատություն անի, մեր գործունեությանը վնասի: Լավ իմացել են՝  ինչ են անում, ամենակարևոր տեղերում են լցրել կիսլոտան»,-Panorama.am-ին ասել էր գործարարը:
 

Placeholder
Ծծմբաթթվի միջադեպից հետո գործարարը շարունակում է բանանի ներկրումը