ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ժամկետային ավանդներ
Տնտեսություն
12:25 25/09/2017
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ժամկետային ավանդներ

Ամենամսյա պարբերականությամբ ավանդի տոկոսների ստացման  հնարավորությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Շահավետ» և «Պրոգրես» ֆիզիկական անձանց կողմից ժամկետային ավանդների ներգրավում՝ ամենամսյա պարբերականությամբ տոկոսների վճարման հնարավորությամբ, տարեկան հետևյալ  տոկոսադրույքներով.

. ՀՀ դրամ՝ 8.25
. ԱՄՆ դոլար՝2.4 %
. Եվրո՝ 0.95%
. Ռուբլի՝ 4.5 %

Կուտակված տոկոսագումարները հաշվեգրվում են ավանդատուի հաշվին  յուրաքանչյուր ամիս (30 օրացուցային օր պարբերականությամբ):

Բանկից հայտնում են, որ ավանդները կարող են ձևակերպվել ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից առավելագույնը 730 օր ժամկետով:

Տոկոսագումարը հաճախորդի ցանկությամբ կարող է հաշվեգրվել նաև MasterCard և Visa միջազգային վճարային համակարգերի պլաստիկ քարտերին, որոնք Բանկը ավանդատուներին տրամադրում է որպես նվեր և առանց քարտի սպասարկման ամսական միջնորդավճարի՝ ավանդի գործողության ողջ ժամկետի ընթացքում: 

«Շահավետ» և «Պրոգրես» ավանդների պայմանների մասին ավելի մանրամասն տեղեկատվութոյւն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղային ցանցում, www.vtb.am  կայքում կամ զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ժամկետային ավանդներ