Մինչև 2022 թ-ը կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի թիվը կավելանա 8-ով. ֆինանսների նախարար
Տնտեսություն
14:38 25/09/2017
Հայաստան

Մինչև 2022 թ-ը կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի թիվը կավելանա 8-ով. ֆինանսների նախարար

Հայաստանը 46 պետության հետ ունի կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր, Իսրայելը դարձել է 47-րդը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նախարարը նշեց, որ համաձայնագրերը ստորագրում են այն երկրների հետ, որոնց հետ Հայաստանն ունի առևտրային հարաբերություններ: Ըստ նրա՝ այն երկրները, որտեղ կա կրկնակի հարկման համաձայնագիր, դա որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին, որպեսզի հետագայում տարաձայնությունների դեպքում խաղի կանոններն ավելի հստակ լինեն: 

«Սա կարևոր է նաև ներդրումների տեսանկյունից:  Ներդրողները  իրենց ավելի հարմարավետ են զգում, եթե տեսնում են, որ միջազգային հարկման սկզբունքները միատեսակ են կիրառվում այն երկրում, որտեղ նա պատրաստվում է ներդրում կատարել»,- նշեց նախարարը:

Վարդան Արամյանը հայտնեց, որ առաջիկա 5 տարվա ընթացքում կրկնակի հարկումը բացառող 5-8 նոր համաձայնագիր կկնքեն, իսկ մինչև տարեվերջ համաձայնագիր կստորագրվի Ղրղզստանի և Ուզբեկստանի հետ:

«Մինչև 2022 թվականը կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի թիվը կավելանա 8-ով»,- ընդգծեց նա:

Placeholder
Մինչև 2022 թ-ը կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի թիվը կավելանա 8-ով. ֆինանսների նախարար