Մարզպետն օգնության խնդրանքով դիմել է շիրակցիներին
Կրթություն, գիտություն
17:35 25/09/2017
Հայաստան

Մարզպետն օգնության խնդրանքով դիմել է շիրակցիներին

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն օգնության  խնդրանքով դիմել է շիրակցիներին՝  համալրելու դպրոցները:

«Սիրելի շիրակցիներ,
Մարզում մանկավարժությունն ունի հարուստ ավանդույթներ: Բարձրագույն կրթություն ունեցող անձանց թվում էական թիվ են կազմում մանկավարժները: Ցավոք, մեր մանկավարժների մի մասն այսօր աշխատանք չունի: Միևնույն ժամանակ, ունենք դպրոցներ որտեղ թափուր հաստիքներն ամիսներ է չենք կարողանում համալրեր: Խնդրում եմ օգնեք մեզ համալրել մեր դպրոցները»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետը:

Նա կցել է  դպրոցների ցանկը, որտեղ երկար ժամանակ է՝ կան  թափուր հաստիքներ և ընթացիկ մրցույթների ցանկը:

Placeholder
Մարզպետն օգնության խնդրանքով դիմել է շիրակցիներին