Կայացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Տնտեսություն
18:18 25/09/2017
Հայաստան

Կայացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհուրդը քննարկել և հաստատել է հիմնադրամի 2017 թվականի գործունեության ծրագիրը:

Զեկուցվել է, որ  այն միտված է աջակցելու «Հայաստանի թվային օրակարգ» երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթի մշակմանը,  դրա իրականացման գործընթացի համակարգմանը, այդ գործընթացում ներգրավված աշխատանքային ռեսուրսների պլանավորմանն ու բյուջետավորմանը, ինչպես նաև փաստաթղթից բխող՝ 2018-2020 թվականների թվայնացման ճանապարհային քարտեզի և համապատասխան գործողությունների պլանի մշակմանը:

Խորհուրդը հաստատել է նաև հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը և 2017 թվականի բյուջեն:

Placeholder
Կայացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը