Իրան. Չպետք է թույլ տալ, որ Իրաքի Քրդստանն ու Իրանի Քրդստանը նմանվեն արևելյան և արևմտյան Բեռլինին
Քաղաքական
12:12 25/09/2017

Իրան. Չպետք է թույլ տալ, որ Իրաքի Քրդստանն ու Իրանի Քրդստանը նմանվեն արևելյան և արևմտյան Բեռլինին

Իրաքի Քրդստանի անկախացման վերաբերյալ Իրանի փորձագիտական որոշ շրջանակներ այն կարծիքին են, որ երկարաժամկետ կտրվածքով Իրաքի Քրդստանի տարածաշրջանի անկախացումը բխում է Իրանի շահերից, և այս հարցում Թեհրանի դիրքորոշումը պետք է տարբերվի Անկարայից, քանի որ Քրդստանը պատմականորեն Իրանի մաս է կազմել և Սեֆյանների կառավարման շրջանում էր, որ իրանալեզու այդ տարածքի մի մեծ մասն անջատվեց Իրանից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը:

«Միևնույն ժամանակ անկախ քաղաքական կողմնորոշումից՝ Իրանի և իրանցիների վերաբերմունքը քրդերի՝ որպես իրանալեզու ժողովրդի նկատմամբ էականորեն տարբերվում է Թուրքիայի և Իրաքի՝ քրդերի նկատմամբ ունեցած մոտեցումներից:

Չպետք է թույլ տալ, որպեսզի Իրաքի Քրդստանն ու Իրանի Քրդստանը նմանվեն արևելյան և արևմտյան Բեռլինին, դա իրանալեզու տարածք է և Իրանը պետք է իր աջակցությունը հայտնի Իրաքի Քրդստանի ժողովրդին»,-Իրանում եղած տրամադրությունները ներկայացնում է Ա. Իսրայելյանը:

Placeholder
Իրան. Չպետք է թույլ տալ, որ Իրաքի Քրդստանն ու Իրանի Քրդստանը նմանվեն արևելյան և արևմտյան Բեռլինին