Լևոն Արոնյան-Դին Լիժեն՝  ոչ-ոքի
Սպորտ
19:51 25/09/2017
Հայաստան

Լևոն Արոնյան-Դին Լիժեն՝ ոչ-ոքի

Այսօր Թբիլիսիում Լևոն Արոնյանի և չինացի գրոսմայստեր Դին Լիժենի միջև կայացել է  շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի երրորդ պարտիան:

ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, հանդիպումը 31-րդ քայլին ավարտվել է ոչ-ոքի: Հաշիվը շարունակում է մնալ հավասար՝ 1.5:1.5:

Չորրորդ պարտիան կխաղացվի վաղը: Հավասար հաշվի դեպքում եզրափակչի հաղթողը կորոշվի սեպտեմբերի 26-ին կայանալիք թայ-բրեյքում:

 

 

Placeholder
Լևոն Արոնյան-Դին Լիժեն՝ ոչ-ոքի