«Երևան օփեն». Առաջատարներ են միանգամից ութ շախմատիստներ
Սպորտ
14:52 25/09/2017
Հայաստան

«Երևան օփեն». Առաջատարներ են միանգամից ութ շախմատիստներ

Շախմատի ակադեմիայում ընթացող «Երևան օփեն» միջազգային մրցաշարի վեցերորդ տուրից հետո ութ շախմատիստներ, այդ թվում՝ Հայաստանի հինգ ներկայացուցիչներ, վաստակել են 5-ական միավոր:

ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ առաջատարների խմբում Հայաստանի ներկայացուցիչներն են՝ Կարեն Գրիգորյան, Արման Միքայելյան, Տիգրան Պետրոսյան, Հրանտ Մելքումյան և Արման Փաշիկյան:

Յոթերորդ տուրը կկայանա այսօր:

Placeholder
«Երևան օփեն». Առաջատարներ են միանգամից ութ շախմատիստներ