Արա Կարապետյանը նշանակվել է Մոսկվայի Պոկրովսկու անվան կամերային երաժշտական թատրոնի տնօրեն
Մշակույթ
19:25 26/09/2017
Աշխարհ

Արա Կարապետյանը նշանակվել է Մոսկվայի Պոկրովսկու անվան կամերային երաժշտական թատրոնի տնօրեն

ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու հրամանագրով դիրիժոր Արա Կարապետյանը նշանակվել է Մոսկվայի Բ.Ա.Պոկրովսկու անվան պետական ակադեմիական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն:  ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, տնօրենի պաշտոնում նա փոխարինել է  Օլեգ Միխայլովին:

«Նոր նշանակումը կապված է այս թատրոնում ստեղծված իրադրությունը շտկելու ցանկության հետ: Մենք հույս ունենք, որ Կարապետյանի գալով թատրոնում իրադրությունը կնորմալանա,  կբարելավի ինչպես ստեղծագործական, այնպես էլ վարչական կյանքը, և այդ ամենը թույլ կտա քննարկելու թատրոնի գործունեությունը և հետագա հաջողությունները, այլ ոչ թե դրանց հետ կապ չունեցող կադրային  որոշումներն ու վեճերը»,- ասել է ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Ալեքսանդր Ժուրավսկին:

Մշակույթի նախարարությունում նշել են, որ Ա. Կարապետյանը «փորձառու մենեջեր է,  ով պրոֆեսիոնալ դիրիժորական ունակությունները համատեղում է վարչական հմտություններով»: Նրա թեկնածությունը ներկայացվել է ՌԴ մշակույթի նախարարին կից թատերական խորհրդի կողմից: 

Արա Կարապետյանը ծնվել է 1969 թվականին Երևանում: Ավարտել է Սանկտ Պետերբուրգիի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիան (օպերային- սիմֆոնիկ դիրիժորության բաժին): 1992 թվականից սկսած տարբեր թատրոններում աշխատել է որպես դիրիժոր:

Placeholder
Արա Կարապետյանը նշանակվել է Մոսկվայի Պոկրովսկու անվան կամերային երաժշտական թատրոնի տնօրեն